Իրանում ուրանի 90 տոկոս հարստացման մասին տեղեկությունները բացարձակ սուտ են. ԻԻՀ ԱԳՆ ղեկավար

Մանրամասներ

ա

Իրանում ուրանի 90 տոկոս հարստացման մասին լուրերը բացարձակ սուտ են։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը, փոխանցում է Mehr-ը։

«Մենք լուրջ ենք տրամադրված լավ գործարք ձեռք բերելու հարցում: Ցանկացած գործարք պետք է լինի համապարփակ, որպեսզի մարդիկ զգան արդյունքները»,-Instagram-ի իր էջում գրել է Հոսեյն Ամիր-Աբդոլլահիյանը։ «Այն, ինչ իրանական բանակցային խումբը գրավոր ներկայացրել է, լիովին համահունչ է Իրանի հետ միջուկային համաձայնագրին, եւ փաստաթղթերը որեւէ այլ պահանջ չեն պարունակում»,-ասել է նա։

Մեկնաբանելով ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցները՝ Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Ես պարոն Բորելին ասացի, որ Իրանում ուրանի 90 տոկոս հարստացման մասին տեղեկությունները բացարձակ սուտ են»:

«Ակնկալվում է, որ մյուս կողմերը կմեկնեն Վիեննա՝ շարունակելու բանակցությունները հստակ առաջարկներով եւ պատասխաններով, ներառյալ՝ պատժամիջոցների վերացումը»,-հավելել է նա։