Ռուսաստանի դեմ ցավոտ պատժամիջոցներ կկիրառվեն. SWIFT համակարգից անջատում և նավթային էմբարգո. Բայդենը քննարկում է հարցը

Մանրամասներ

ա

Բլումբերգ գործակալությունը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը քննարկում են Ռուսաստանի բանկային-ֆինանսական համակարգի դեմ պատժամիջոցների հարցը, եթե ՌԴ-ն ռազմական գործողություններ սկսի Ուկրաինայի դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Մասնավորապես, խոսքը ռուսական ռուբլու՝ այլ արժույթների փոխանակման սահմանափակումների մասին է։ Չի բացառվում նաեւ, որ ՌԴ-ն անջատվի միջազգային վճարային SWIFT համակարգից։

Պուտինի հետ առաջիկա տեսակոնֆերանսին, ըստ գործակալության, Բայդենը պատրաստվում է քննարկել այս հարցերը։ ԱՄՆ-ն ավելի վաղ զգուշացրել էր, որ Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանի դեմ ցավոտ պատժամիջոցներ կկիրառվեն։ Փորձագետները նշում են, որ խոսքը մասնավորապես SWIFT համակարգից Ռուսաստանն անջատելու եւ նավթային էմբարգոյի մասին է։