Իրանական ինքնաթիռը օդ բարձրանալուց անմիջապես հետո հարկադիր վայրէջք է կատարել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Իրանական Aseman ավիաընկերության ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Շիրազ քաղաքից դեպի Մասկատ, հարկադիր վայրէջք է կատարել շարժիչի բռնկման պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրանական պետական հեռուստաալիքին:

«Aseman ավիաընկերության ինքնաթիռը, որը իրականացնում էր Շիրազ-Մուսկատ չվերթը, օդ բարձրանալուց րոպեներ անց շարժիչի բռնկման պատճառով ստիպված է եղել վերադառնալ մեկնարկի օդանավակայան Շիրազում»: