Իսրայելը համոզում է ԱՄՆ-ին հարվածել Իրանին

Մանրամասներ

ա

Պաշտպանության նախարար Բենի Հանցը եւ «Մոսադ»-ի ղեկավար Դեւիդ Բարնեան այս շաբաթ Վաշինգտոնում ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ կպնդեն, որ Միացյալ Նահանգները ռազմական հարված հասցնի իրանական օբյեկտներին, հաղորդում են իսրայելական երեք խոշոր հեռուստաընկերություններ:

Ըստ տեղեկությունների՝ Հանցն ու Բարնին իրենց ամերիկացի զրուցակիցներին կոչ են անում Իրանի դեմ «ծրագիր Բ» մշակել՝ Վիեննայում սառած միջուկային բանակցությունները դիտարկելով որպես ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու հնարավորություն, որպեսզի նա ավելի ագրեսիվ դիրքորոշում ընդունի Իսլամական Հանրապետության հանդեպ, հայտնում է Times of Israel-ը։

Հաղորդվում է, որ պատժամիջոցների խստացման կոչերին զուգահեռ՝ իսրայելցիները կխնդրեն ԱՄՆ-ին ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ։

«12-րդ ալիքը» հաղորդել է, որ ԱՄՆ-ի հնարավոր հարձակման թիրախը կլինի ոչ թե Իրանի միջուկային օբյեկտը, այլ այնպիսի օբյեկտ, ինչպիսին Եմենում իրանական բազան է: Նման հարվածի նպատակն է համոզել իրանցիներին մեղմացնել իրենց դիրքորոշումը բանակցությունների սեղանի շուրջ։ Ակնկալվում է, որ Բարնեան կասի, որ Իսրայելը պետք է շարունակի քայլեր ձեռնարկել Իրանի միջուկային ծրագրի դեմ՝ նշելով իրանական թիրախների դեմ Իսրայելի ենթադրյալ գործողությունները: Վերջին զեկույցներում ասվում է, որ Ամերիկան նախազգուշացրել է Իսրայելին, որ այդ հարվածները հակաարդյունավետ են, քանի որ Իրանը յուրաքանչյուր ձախողումից հետո վերականգնում է բարելավված օբյեկտները: