Ի՞նչ ճշտումներ է անում Բայդենը Պուտինի հետ զրույցից առաջ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, մինչ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը, խորհրդակցություն կանցկացնի եվրոպացի գործընկերների հետ: «Արմենպրես»ի հաղորդմամբ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներից մեկին:

«Վաղը կկայանա տեսակոնֆերանս ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահների միջև: Մինչ այդ Բայդենը կանցկացնի խորհրդակցություն Եվրոպայի առանցքային գործընկերների հետ»,-հայտնել է աղբյուրը: Նրա խոսքով, խորհրդակցություններն անհրաժեշտ են «համակարգելու» այն ուղերձը, որը նա նախատեսում է փոխանցել Ռուսաստանի ղեկավարին։