Հայաստանում կորոնավիրուսային հիվանդացությունը նվազում է. Նախարարը հայտնել է, որ բուժհիմնարկները հետ են պրոֆիլավորվում

Մանրամասներ

ա

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդացությունը նվազում է, բուժհիմնարկները հետ են պրոֆիլավորվում։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հոսպիտալացման սպասող պացինետներ վաղուց չունենք, այս պահին հետ են պրոֆիլավորում մեր հիվանդանոցները՝ և մարզերում, և Երևանում։ Հիվանդանոցներն անցնում են իրենց ընթացիկ սպասարկման ոլորտներին։ Մենք շատ մեծ ջանքեր՝ և ֆինանսական, և մեծ ռեսուրսների մոբիլիզացում ենք արել՝ նման մեծ թվով մահճակալներ ունենալու համար։ Եվ հնարավորինս պետք է արագ վերապրոֆիլավորենք, որ այլ հիվանդությունները ևս ճիշտ ժամանակին սպասարկվեն»,- ասաց նախարարը։