Ցանկանում ենք աջակցել տարածաշրջանում տեւական եւ համապարփակ խաղաղության հաստատմանը․ ԱՄՆ դեսպան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Երեկ Ստոկհոլմում Հայաստանի արտգործնախարարի ու ԱՄՆ պետքարտուղարի, ինչպես նաև վերջինիս ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հանդիպումներից հետո այսօր Երևանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին հայտարարեց, թե Վաշինգտոնը ցանկանում է տևական ու համապարփակ խաղաղության հասնել տարածաշրջանում։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Ազատության» հետ կարճ զրույցում դեսպանը, սակայն, չմանրամասնեց, թե ինչ է նշանակում «տևական և համապարփակ խաղաղություն»։

«[ԱՄՆ] պետքարտուղար Բլինքենի, պետքարտուղարության և այստեղ [ամերիկյան] դեսպանության ջանքերի շնորհիվ ցանկանում ենք աջակցել բոլոր այն քայլերին, որոնք ուղղված են տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղության հաստատմանը»,- ասել է Լին Թրեյսին։