ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 28-րդ հանդիպման շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի շուրջ։

Բացի այդ, Բայրամովն ու Շմիդը քննարկել են եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի հետ համագործակցության հարցեր։