Օմիկրոն շտամը հայտնաբերվել է ԱՄՆ 5 նահանգներում և Իսպանիայում

Մանրամասներ

ա

Իսպանիայում և ԱՄՆ հինգ նահանգներում հայտնաբերվել են Օմիկրոն շտամի առաջին դեպքերը։ Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը:

Իսպանիայում  հիվանդացել է մի տղամարդ, ով նախկինում պատվաստվել էր կորոնավիրուսի դեմ և չէր մեկնել ռիսկային երկրներ:  Նմանատիպ երկու դեպք նույնպես ուսումնասիրվում է։ Մադրիդում 62-ամյա տղամարդը, ով նոյեմբերի 29-ից թեթև ախտանիշներ է  ունեցել, գտնվում է տանը մեկուսացման մեջ, իսկ մարդիկ, ում հետ նա շփվել է, կարանտինում են։ Մյուս դեպքերում մարդիկ նույնպես ունեցել են միայն թեթև ախտանիշներ: Նրանք չէին մեկնել ռիսկային երկրներ։

Բացի այդ, Օմիկրոնի դեպքեր են գրանցվել Նյու Յորքում, Կալիֆոռնիայում, Կոլորադոյում, Մինեսոտայում և Հավայան կղզիներում: Մասնավորապես, Նյու Յորքում հաստատվել է նոր շտամով վարակման հինգ դեպք։ Կալիֆոռնիան, Կոլորադոն և Մինեսոտան նաև հայտնել են վարակման դեպքերի մասին այն հիվանդների շրջանում, ովքեր ամբողջությամբ պատվաստված են։ Հավայան կղզիներում գրանցվել է վարակում չպատվաստված անձի մոտ։ Բոլորի մոտ առկա են թույլ արտահայտված ախտանիշներ:

Հավայան կղզիներում հաստատվել է վարակի դեպք անձի մոտ, ով նախկինում ունեցել է կորոնավիրուս: