Բլինկենն ու Լավրովը Ստոկհոլմում քննարկել են Հրվ. Կովկասը. Պետքարտուղարություն

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այսօր Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ինչպես հաղորդվում է Պետքարտուղարության մամուլի հաղորդագրությունում, կողմերը քննարկել են  Ուկրաինայի սահմանների մոտ ռազմական շարժերը, Դոնբասում հրադադարի պահպանումը:

Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը նշել են երկկողմ հարաբերությունների հարցերի շուրջ շարունակական համակարգման կարևորությունը, և որտեղ շահերը համահունչ են, այդ թվում, երբ խոսքը վերաբերում է միջուկային զենքի հասնելու Իրանի ճանապարհների արգելափակմանը:

Զրուցակիցները քննարկել են նաև Կովկասը, և պետքարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ուղիղ երկխոսության վերսկսումը։