Չորեքշաբթի Իրանի և Աֆղանստանի սահմանին ծանր սպառազինությամբ լայնածավալ բախումներ են սկսվել իրանցի սահմանապահների և «Թալիբան» արմատական շարժման զինյալների միջև, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ աֆղանստանյան Aamaj News գործակալությանը հղումով:
Վերջինի փոխանցմամբ՝ ինտենսիվ զինված բախումներն ընթանում են Աֆղանստանի հյուսիսում՝ Նիմրոզ նահանգի շրջանում։ «Թալիբան»-ի ներկայացուցիչները տեղի բնակիչներին խնդրում են լքել իրենց տները։
Բախման պատճառները չեն հաղորդվում։
Իրանցի սահմանապահների և թալիբների միջև ծանր սպառազինությամբ լայնածավալ մարտեր են ընթանում
Մանրամասներ
0Comments