Թուրքիան չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին. Չավուշօղլու

Մանրամասներ

ա

Թուրքիայի ԱԳՆ-ն չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ռիգայում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մեր կարծիքով, պատժամիջոցները (Ռուսաստանի դեմ ) չեն լուծում խնդիրները, քանի որ նախկինում դրանք չէին լուծվում, մենք տեսանք, թե ինչպես էին պատժամիջոցներ սահմանվում տարբեր երկրների, երբեմն՝ Թուրքիայի դեմ, բայց դա խնդիրը չի լուծում»,- ասել է թուրք նախարարը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում անհրաժեշտ է գտնել ճիշտ հավասարակշռություն։

«Եթե պատժամիջոցների փոխարեն ընտրենք զսպումը, ապա դա պետք է լինի նպատակային։ Բայց մենք՝ որպես Թուրքիա, հավատում ենք զսպման և երկխոսության միջև ճիշտ հավասարակշռությանը։ Միայն պատժամիջոցներով մենք չենք կարողանա օգնել Ուկրաինային կամ մեկ այլ երկրի»,- նշել է Չավուշօղլուն։