Էրդողանը նախատեսում է դեկտեմբերի 3-ին հեռախոսային բանակցություններ անցկացնել Պուտինի հետ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է դեկտեմբերի 3-ին հեռախոսային բանակցություններ անցկացնել Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի հետ:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների նիստում: Հյուսիսատլանտյան դաշինքի արտգործանախարարների գագաթնաժողովը նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին անցկացվում է Ռիգայում:

«Թուրքիան հանդես է գալիս Ուկրաինայում իրավիճակի ապաէսկալացման օգտին: Մենք կապի մեջ ենք գտնվում Ուկրաինայի և Ռուսաստանի հետ: Ուրբաթ մեր նախագահը մտադիր է բանակցություններ վարել Պուտինի հետ»,- ասել է Չավուշօղլուն: