Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի դեպքում Ուկրաինայի զինված ուժերի սպաներին տարհանման ծանուցագրեր են տրվել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Դոնեցկի շրջանի @wargonzo նախագծի աղբյուրները հայտնում են, որ ուկրաինական բանակի սպաները ծանուցագրեր են ստացել Ռուսաստանի Դաշնության հետ լայնամասշտաբ պատերազմի դեպքում տարհանման համար։ .

Ծանուցագրերում սպաները պետք է նշեն մերձավորներին, որոնց իշխանությունները պետք է տարհանեն ռազմական ծանր իրավիճակի դեպքում:

@wargonzo-ի աղբյուրները նշում են, որ նախկինում Ուկրաինայի Զինված ուժերի սպաների հետ նման միջոցառումներ չեն անցկացվել։

Ի դեպ, նման իրավիճակում են հայտնվել աֆղանական բանակի ներկայացուցիչները երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման նախօրեին։

Մի խոսքով, ուկրաինական ներկայիս ռեժիմի համար ազդանշաններն ավելի քան տագնապալի են։