Ժողովրդական ֆեյսբուքահայերենում ժողովրդին նորից սկսել են եբրայերեն բառով՝ Նախիր անվանել. Ստեփան Դանիելյան

Երկու հազար տարվա քաղաքակրթության նվաճումներն ու վերաիմաստավորումները զրոյանում են

1

Հին եբրայերենում, այսինքն հրեաների լեզվում, Նոխիր (‏נָכְרִי‏‎) բառը նշանակում էր ժողովուրդ, այսինքն ժամանակակից ֆեյբուքահայերենում տարածված Նախիր բառը նույն իմաստն է պահպանել: Նոխիր բառը հին հունարենում թարգմանել են որպես Էթնոս, նույն իմաստն ունի՝ ժողովուրդ: Էթնոսն ու Նոխիրը համարժեք իմաստներն ունեին ու երբ հին եբրայերենից տեքստ էին թարգմանում հունարեն, Նոխիրի փոխարեն գրում էին էթնոս:

Լատիներենում, որը էլի օգտվել է հունարենից, Նոխիրը թարգմանվել է paganismus, որը նշանակում է գյուղական բնակչություն, այսինքն էլի ժողովուրդ է նշանակում, որից առաջացել է Պագանոս բառը: Հետագայում Պագանոս էին անվանում հեթանոսներին:

Հազարամյակներ են անցել, ու կյանքը վերադառնում է ի շրջանս յուր: Ժողովրդական ֆեյսբուքահայերենում ժողովրդին նորից սկսել են եբրայերեն բառով անվանել: Այսինքն երկու հազար տարվա քաղաքակրթության նվաճումներն ու վերաիմաստավորումները զրոյանում են:

Հ.Գ. Ըստ երևույթին Նաֆար բառն էլ է Նոխիրից առաջացել, քանի որ արաբները Ֆ տառը շատ են սիրում, Նոխիրը երևի դարձել է Նոֆիր, հետո հայերի հետ միասին օ-ն ա են սարքել:

Ստեփան Դանիելյան