Կործանվել է Ադրբեջանի ԶՈՒ բարձրաստիճան սպաներ տեղափոխող ուղղաթիռը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Պետական ​​սահմանային ծառայության եւ գլխավոր դատախազության համատեղ հայտարարությունը, այսօր առավոտյան պետական ​​սահմանային ծառայության ռազմական ուղղաթիռ է կործանվել Խիզինի շրջանում գտնվող Գարահեյբաթ ավիաբազայում ուսումնական թռիչքներ կատարելիս։

Կործանման պահին ուղղաթիռում 15 զինվորական է եղել, որոնց մեջ ըստ չճշտված լուրերի կային նաև Ադրբեջանի ԶՈՒ բարձրաստիճան սպաներ։

Վթարի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Դեպքի առթիվ ձեռնարկվում են համատեղ քննչական միջոցառումներ։