Թուրքիայում հացի հերթեր են. սոցիալական վիճակը սրվել է

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Թուրքիայում  ազգային արժույթի սրընթաց անկումով պայմանավորված  սննդամթերքի բարձր գնաճի պատճառով կտրուկ ավելացել է հացի սպառումը։

Քաղաքացիները չկարողանալով սննդամթերք գնել, ստիպված հացն են շատ գնում, ինչն իր հերթին բերել է հացի սպառման ավելացման եւ հարյուրավոր մետրերով հացի հերթերի։

Նշենք, որ վերջին ամիսներին թուրքական լիրան անընդմեջ անկում է ապրում, իսկ վերջին օրերին անկումն արագացել է։