Կոչ ենք անում զբաղվել առողջապահությամբ, զերծ մնալով գործարար աշխարհին միջամտելուց

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Կոչ ենք անում ՀՀ Կառավարությանը և Առողջապահության Նախարարությանը զերծ մնալ անհիմն և բացասական հետևանքներ ունեցող նախաձեռնություններից

Խիստ անհամաձայնություն ենք հայտնում հնչեցված մտքի հետ և հայտարարում, որ գործարարները կնախաձեռնեն հակազդեցության քայլեր

Ռեստորանային ոլորտը գտնվում է խիստ ծանր տնտեսական իրավիճակում, ապահովում է հիսուն հազար աշխատատեղ և չի պատրաստվում հնազանդվել ոլորտի համար կործանարար որոշումներին

Մեկ անգամ ևս կոչ ենք անում պատասխանատու գերատեսչություններին զբաղվել մասնագիտական խնդիրներով` մասնավորապես` առողջապահությամբ, զերծ մնալով գործարար աշխարհին միջամտելուց

Ռեստորանների Ասոցիացիա ՀԿ