Հունվարի 1-ից մուտքը միայն պատվաստված լինելու կամ բացասական թեստի դեպքում

Մանրամասներ

1

Շրջանառվում է նախագիծ, որով հունվարի 1-ից քաղաքացիները կկարողանան հանրային սննդի վայրեր, մշակութային և հասարակական այլ վայրեր այցելել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելու դեպքում։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը համաձայնեց, որ այդ սահմանափակումները գուցե որոշակի անհարմարություններ են առաջացնում, բայց իրենք նժարի վրա են դնում հանրային առողջապահական հարցերը և կարծում են, որ անհրաժեշտ է նման միջոցների գնալ։

«Այն քաղաքացիները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարող պատվաստվել, ուրեմն պետք է ՊՇՌ թեստի բացասական արդյունք ցույց տալ»,-նշեց Անահիտ Ավանեսյանը։