21կմ-ը Ադրբեջանին է հանձնվել Վաղարշակ Հարությունյանի ստորագրությամբ. Կորցնելու ենք Տիգրանաշենը, այնտեղ ադրբեջանական մաքսակետեր են տեղադրվելու. VIDEO

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Սահմանագծումը և սահմանազատումը ահավոր վտանգ է Հայաստանի պետականության համար: Սա նշանակելու է Արցախի հարցի վերջնական փակում: «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

Ըստ բանախոսի՝ սահմանազատում և սահմանագծում իրականացնելը նշանակելու է Ղարաբաղի հիմնահարցի տարանջատում` Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից, իսկ Արցախի հարցն այլևս Ադրբեջանի ներքին հարց է դիտարկվելու.

«Սրա մասին նաև երեկ Ալիևն ասաց, երբ խոսեց խաղաղության պայմանագիր կնքելու մասին, և ըստ էության, Նիկոլ Փաշինյանն էլ պաշտպանեց այս տեսակետը: Ադրբեջանն այս դեպքում կասի՝ ինչի՞ մասին եք խոսում, մեր տարածքային ամբողջականությունը ճանաչված է, մենք արդեն խաղաղության պայմանագրից ենք խոսում, դուք եկել եք՝ Ղարաբաղի հարց եք քննարկում»,-ասել է ԱԱԾ նախկին ղեկավարը:

Նրա արձանագրմամբ՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի հարցը ևս վերջնականապես փակվում է դելիմտացիայով: «Այն զարկերակը, որը կապում է Սյունիքը և Երևանը, այդ զարկերակի 21 կմ-ը և ներքևի հատվածը հաձնված են Ադրբեջանին, դրանք հանձնվել են ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ստորագրությամբ: Այս գործողությունը միայն մեկ գնահատական ունի՝ պետական դավաճանություն, եթե հետագայում կապիտուլյանտը հայտարարի, որ իր հրահանգով է դա եղել, սա չի նշանակում, որ ստորագրողն այդ պատասխանատվությունից ազատվում է»,-նշել է նա:

Ըստ Շահնազարյանի՝ սահմանագծման և սահմանազատման արդյունքում մենք կորցնելու ենք Տիգրանաշենը, այնտեղ ևս տեղադրվելու են ադրբեջանական մաքսակետեր.

«Այսինքն՝ կորցնելու ենք ամբողջ մեր հյուսիսի մի քանի մեծ բնակավայրեր, դրանից հետո Ադրբեջանը հնարավորություն է ստանալու իր մաքսակետերը դնել Վրաստանին կապող մեր ճաապարհի վրա»,,-ասաց ԱԱԾ նախկին ղեկավարը:

Մանրամասները` տեսանյութում: