Սպարտակ Ղուկասյանը հայտնավերվել է և բերման ենթարկվել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ քրեական գործով ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար մեղադրվող Սպարտակ Ղուկասյանը, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2021թ. սեպտեմբերի 17֊ից, հայտնավերվել է և բերման ենթարկվել ոստիկանություն։

Հիշեցնենք` ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով 2021թ. օգոստոսի 18-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել ու միջնորդություն ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Կալանավորման որոշումից անմիջապես հետո Սպարտակ Ղուկասյանը դիմել էր փախուստի. սեպտեմբերի 17-ին ոստիկանությունը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել։