Մակրոնը Լոնդոնին կոչ է արել լրջորեն մոտենալ Լա Մանշով միգրանտների տարանցման իրավիճակին

Մանրամասներ

ա

Ֆրանսիան Մեծ Բրիտանիային կոչ Է անում «լուրջ համագործակցության»՝ Լա Մանշով անցնող միգրանտների հետ կապված ճգնաժամի կարգավորման համար: Նոյեմբերի 26-ին այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը Հռոմում Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Միգրանտները չեն ցանկանում մնալ Ֆրանսիայում: Նրանք ցանկանում են ամեն գնով հայտնվել Մեծ Բրիտանիայում»,- ասել Է Մակրոնը, որի ելույթը հեռարձակել Է Ելիսեյան պալատը: «Իսկական պատասխանը պետք Է լինի լուրջ համագործակցությունը՝ չեզոքացնելու համար միգրանտների ապօրինի փոխադրման ցանցը»,- հայտարարել Է Ֆրանսիայի ղեկավարը:

Մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հրապարակային նամակը՝ Փաիզի գործողությունների քննադատությամբ՝ Մակրոնը նշել Է, որ «զարմացած Է» Լոնդոնի «մոտեցման անլրջությունից»: «Երկրների ղեկավարների հարաբերություններում ընդունված չԷ հաղորդակցվել թվիթների կամ բաց նամակների միջոցով»,- ասել Է Ֆրանսիայի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: