Պուտինը եռակողմ հանդիպումից հետո Ալիևին և Փաշինյանին ձիթենու ճյուղեր է նվիրել. Որպես խաղաղության և բարգավաճման խորհրդանիշ

Մանրամասներ

ա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ձիթենու ճյուղեր է նվիրել՝ որպես կարգավորման խորհրդանիշ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Իմ ձախ կողմում դուք տեսնում եք իմ նվերը հայ ընկերներին և ադրբեջանցի ընկերներին. ձիթենու ճյուղ, որը խորհրդանշում է խաղաղությունն ու բարգավաճումը»,- ասել է Պուտինը։

Նա hույս է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացվեն և կօգնեն պայմաններ ստեղծել Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման հետագա քայլերի համար։