Պուտինի եւ Փաշինյանի հետ «հանգամանալից եւ անկեղծ զրույց» է տեղի ունեցել. Ալիեւ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ ընդունված որոշումները կնպաստեն Հարավային Կովկասում ավելի անվտանգ եւ կանխատեսելի իրավիճակի ստեղծմանը։ Այս մասին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքներով հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Նրա խոսքով՝ Պուտինի եւ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպմանը «հանգամանալից եւ անկեղծ զրույց» է տեղի ունեցել։ Նա հավաստիացրել է, որ «Ադրբեջանում վճռական են շրջել Հայաստանի հետ երկարաժամկետ առճակատման էջը եւ նորմալ փոխգործակցության փուլ սկսել»։

Ալիեւը հայտարարել է, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո Բաքուն Երեւանին է հանձնել գերեվարված «100-ից ավելի հայ զինծառայողների»։