Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը համատեղ հայտարարություն են արել ԶՄԼ-ների համար

Մանրամասներ

1

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավարտել են եռակողմ բանակցությունները։

Քաղաքական գործիչները հայտարարություն են արել լրատվամիջոցների համար, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Եռակողմ հանդիպումն ավարտվել է, նախագահները մամուլի համար համատեղ հայտարարություն են արել ԶՄԼ-ների համար, այն մեր կողմից կհրապարակվի ընդամենը մի քանի րոպեից»,- ասել է Կրեմլի խոսնակը։