Խեցգետինները կհարստանան. Պավել Գլոբան նշել է կենդանակերպի 4 նշաններին, որոնց դեկտեմբերին փոփոխություններ են սպասվում

Մանրամասներ

ա

Հայտնի աստղագուշակ Պավել Գլոբան նշել է կենդանակերպի չորս նշանների ներկայացուցիչներին, որոնց դեկտեմբերին անսպասելի փոփոխություններ են սպասվում։ Աստղագուշակը պատմել է, թե ինչ անակնկալներ են պատրաստել աստղերը, գրում են Kleo-ն և news-ը։

Գլոբան հայտնել է, որ դեկտեմբերի կեսերին ցանկացած մարդ կարող է անսպասելիորեն ավել գումար վաստակել՝ պարգեւավճարներ, աշխատավարի բարձրացում, բոնուսներ, շահում, լրացուցիչ գումար եւ այլն։

Ցուլ

Ձմռան գալու հետ անսպասելի փոփոխություններ են սպասվում այն մարդկանց ընտանեկան կյանքում, որոնք ծնվել են Կենդանակերպի այդ նշանր ներքո։ Բոլորին սեփական ճշմարտացիությունն ապացուցելու ցանկության պատճառով մտերիմ հարաբերությունների սառչելու վտանգ կա։

Երկվորյակներ

Գլոբան նախազգուշացնում է, որ դեկտեմբերը կարող է մտերիմ մարդու դավաճանություն բերել։ Գործընկերների ինտրիգների պատճառով առկա է նաեւ անախորժությունների վտանգ աշխատավայրում։ Անձնական կյանքում եւս հանգիստ չի լինի։ Հնարավոր է՝ զուգընկերը դավաճանի ձեզ։

Խեցգետին

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հաջողություն եւ փոփոխություններ են սպասվում ֆինանսական ոլորտում։ Խեցգետինները ձմռան առաջին ամիսին լրացուցիչ գումար վաստակելու տարբերակներ կունենան։

Ձկներ

Գլոբայի կանխատեսմամբ՝ Կենդանակերպի այդ նշանի ներկայացուցիչներին գումարային հարցում հաճելի փոփոխություններ են սպասվում։ Ձկները վերջապես կարող են իրենց խոշոր գնում թույլ տալ եւ մտերիմներին ուրախացնել հիանալի նվերներով։