Պուտինը ողջունել է Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում. «Որքան շատ լինեն շփման հնարավորությունները, այնքան լավ»

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բրյուսելում դեկտեմբերի 15-ին հանդիպելու պատրաստակամությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պուտինն այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:

«Գիտեմ, որ առաջիկայում հանդիպում է նախատեսված նաև Բրյուսելում, դուք համաձայնել եք այնտեղ գնալ, այնտեղ հանդիպում անցկացնել: Մենք դա նույնպես ողջունում ենք: Որքան շատ լինեն անմիջական շփման հնարավորությունները, այնքան լավ։ Ես վերջերս այդ մասին խոսել եմ Եվրախորհրդի նախագահ պարոն Միշելի հետ, նա ձեզ սպասում է», - ասել է Պուտինը: