ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, սակայն շատ հարցեր պետք է լուծել եռաչափ, երկկողմ ձևաչափերով. Փաշինյան

Փաշինյանը խոսել է Ադրբեջանի հետ «ուղիղ շփումների» մասին

ա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը:

«ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում, սակայն, կարծում եմ, որ շատ հարցեր պետք է և կարելի է քննարկել ու լուծել եռաչափ, երկկողմ ձևաչափերով:

Պետք է ասեմ, որ արդեն ուղիղ շփումներ են ուրվածվում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց միջև»,-ասել է Փաշինյանը՝ սա որակելով «դրական նրբություններ»: