Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին կհանեն, կնշանակվի Կամո Քոչունցը

Մանրամասներ

ա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջնական որոշում է կայացրել հեռացնել զբաղեցրած պաշտոնից ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին։ Ինչպես հայտնում է «Սպուտնիկ Հայաստանը», Դավթյանի հնարավոր պաշտոնանկության պատճառներից մեկը կապված է անպիտան զինամթերք գնելու պատճառով հարուցված քրեական գործի հետ, որի շրջանակներում կալանավորվել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

Ըստ լրատվամիջոցի, Դավթյանի փոխարեն ԳՇ պետ կնշանակվի նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցը: Բանակում, ի դեպ, ոգևորված չեն այս որոշմամբ։