Հայաստանը կարող է թուլացնել էրդողանական վարչախմբի դիրքերը

Վարդան Ոսկանյան․ Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Թուրքիայում տեղի ունեցող վայրիվերումներից Հայաստանը կարող է զգալի օգուտներ քաղել և միևնույն ժամանակ իր հնարավորությունների չափով թուլացնել էրդողանական վարչախմբի դիրքերը։

Նմանօրինակ քայլերից մեկն իրանցի գործարարների և իրանական կապիտալի համար Հայաստանում «տնտեսական դրախտի» ստեղծումն է, որովհետև ակնհայտ է, որ Թուրքիայում հսկայական միջոցներ շրջանառող և բազմաթիվ բիզնեսներ ունեցող իրանցի գործարարներն այժմ այնտեղ բախվել են զգալի խնդիրների, ուստի փորձելու են գտնել այլընտրանքներ հարևան երկրների շրջանակում։

Այդպիսի այլընտրանքի հնարավորություն իմիջային և աշխարհագրական առումներով հենց այժմ էլ ունի Հայաստանը, սակայն միայն դա բավարար չէ հաջողության հասնելու համար, որը բնականաբար պահանջում է լրջագույն և հստակ ծրագրված աշխատանք։

Վարդան Ոսկանյան