ԱՀԿ-ից հայտնել են՝ ովքեր են կորոնավիրուսի հիմնական տարածողները

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Չպատվաստված մարդիկ «Քովիդ-19»-ի հիմնական տարածողներն են: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական բյուրոյից:

«Չպատվաստված մարդիկ վիրուսի հիմնական տարածողներն են: Կոչ ենք անում բոլորին, ովքեր պատվաստման իրավունք ունեն, օգտվել այդ հնարավորությունից և պարտադիր ամբողջական պատվաստման կուրս անցնել: Դա հատկապես կարևոր է առաջնային խմբերի համար, ինչպես օրինակ՝ 60-ից բարձր տարիքի անձանց համար, ինչպես նաև թույլ իմունիտետ ունեցողների»,- ասվում է բյուրոյի հաղորդագրության մեջ:

Գործակալության աղբյուրը հայտնել է, որ ուսումնասիրությունները ցույց են տվել կանխարգելիչ միջոցառումների, օրինակ՝ դիմակ կրելու և տարածքների օդափոխման: արդյունավետությունը: