Մոտ 200 000 դոլար՝ Ալեն Սիմոնյանի նոր ծառայողական մեքենային

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Կառավարությունն իր այսօվա՝ նոյեմբերի 25-ի նիստում որոշում կայացրեց թույլատրել ՀՀ Ազգային ժողովին ձեռք բերել մարդատար ավտոմեքենա BMW 750Li xDrive LCI դասի մեկ անձից գնման ընթացակարգով:

Ավտոմեքենան ձեռք կբերվի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար։

«ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից իրականացվում է Ազգային ժողովի նախագահին սպասարկող (BMW 750Li 2011թ արտադրության) ծառայողական մեքենայի պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու գործընթացը, քանի որ նշված մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ և նպատակահարմար չեն», - ասված է որոշման նախագծում:

Նշվում է նաև, որ BMW 750LI Xdrive-ի ձեռքբերումը իրականացվելու է Ազգային ժողովի կողմից տնտեսված միջոցների հաշվին, պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից՝ «Եվրոմոթորս»-ից: Կառավարությունը գնման գործըթնացը համարել է հրատապ:

Ալեն Սիմոնյանի նոր մեքենայի գնման համար տրամադրվելու է 90 միլիոն դրամ:

Ներկայում BMW-ի հայաստանյան ներկայացուցչությունում մեքենայի գինը 107 միլիոն դրամից նվազել է 92 միլիոն դրամի՝ ակցիայի շրջանակում։