Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ. քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր

Մանրամասներ

ա

2021 թվականի նոյեմբերի 24-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հումանիտար և մշակութային ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցության հարցերի շուրջ, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։