ԱՄԷ-Իրան-Թուրքիա միջանցքը պաշտոնապես կշահագործվի ԱՄԷ-ի պաշտոնյաների՝ Թեհրան այցից հետո

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

ԱՄԷ-Իրան-Թուրքիա միջանցքը պաշտոնապես կշահագործվի հաջորդ շաբաթ Էմիրությունների պաշտոնյաների՝ Թեհրան այցից հետո: Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհային սպասարկման եւ տրանսպորտի կազմակերպության (RMTO) տարանցման եւ միջազգային փոխադրումների բյուրոյի գործադիր տնօրեն Ջավադ Հեդայաթին, փոխանցում է Mehr-ը։

Նա հաստատել է Իրանի միջով նոր տարանցիկ միջանցքի գործարկումը ԱՄԷ-ի եւ Թուրքիայի միջեւ՝ ասելով, որ ԱՄԷ-ի բարձրաստիճան պաշտոնյան մտադիր է Իրան ժամանել։

Ավելի վաղ տարանցման ոլորտի փորձագետ Մոհամմադ Հոսեյն Ռեզայանը հայտնել է, որ նոր միջանցքը 12 օրով կկրճատի նախորդ տարանցիկ երթուղին, ինչը նշանակում է, որ բեռներին կպահանջվի 8 օր՝ ԱՄՆ-ի Շարջայից Իրանի տարածքով մինչեւ Թուրքիայի նավահանգիստ հասնելու համար։ Նախորդ երթուղին տեւում էր 20 օր։