Օդեսա է ժամանել ամերիկյան երկու պարեկային կատեր

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Island դասի ամերիկյան երկու պարեկային կատեր, որոնք փոխանցվել են Ուկրաինային, ժամանել են Օդեսա: Այդ մասին հաղորդել է «Ռեն ՏՎ» հեռուստաալիքը:

Ocean Grand փոխադրանավը, որը տեղ է հասցրել կատերները, ճանապարհ է ընկել Բալթիմորից: Հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայում պարեկային կատերները նավի «կառանատեղից» հեռացել են, բայց թե երբ Ուկրաինան ձեռնամուխ կլինի դրանց շահագործմանը, առայժմ հայտնի չէ: ԱՄՆ-ի դեսպանությունը հայտարարել է, որ այդ նավերը «կօգնեն ամրապնդելու Ուկրաինայի ծովային անվտանգությունը եւ կբարձրացնեն ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի ռազմածովային ուժերի օպերատիվ համատեղելիությունը:

Դրանք ռազմական օգնության մի մասն են, որն Սպիտակ տունը Կիեւին տրամադրում է 2014 թվականից: Ավելի վաղ հոկտեմբերի 30-ին Սեւ ծով էր դուրս եկել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Porter էսկադրային ականակիրը՝ հանդերձված Tomahawk թեւավոր հրթիռներով: Ինչպես հաղորդել են ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում, ռուսաստանցի զինվորականներն անմիջապես սկսել են նրանց հետեւել: Հաջորդ օրը Սեւ ծով է ուղեւորվել ամերիկյան հրամանատարաշտաբային USS Mount Whitney նավը: Ավելի ուշ, նոյեմբերի 3-ին, Սեւ ծովի ջրատարածք է մտել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «John Lenthall» լցանավը, իսկ նոյեմբերի 4-ին ժամանել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Mount Whitney» նավը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: