Բա չպարզե՞նք, թե ինչ հանգամանքներում է գերի ընկել. Քրեական գործեր են հարուցված եւ քննվում են գերեվարման հանգամանքները

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Քրեական գործեր են հարուցված եւ քննվում են գերեվարման հանգամանքները. պետք է բոլոր դեպքերն էլ քննվեն. Բա զինծառայողը գերի է ընկնում, մենք չպե՞տք է պարզենք, թե ինչ հանգամանքներում է գերի ընկել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ի վերջո կա օրենք եւ օրինականություն, յուրաքանչյուր դեպք պետք է բնորոշվի օրինականության, զինվորական երդման հետ հարաբերության մեջ: Այո, մենք նման բաների մասին շատ չենք խոսում: Պետք չի թմբկահարենք, բայց պետք էլ չի մոռանանք: Այնպես չստացվի, որ գերի ընկնելը... եթե նույնիսկ գերի չի ընկնում, օրինակ զենքը կորցնելու համար կա որոշակի ընթացակարգ, դա քրեական պատասխանատվություն է ենթադրում: Այսինքն մենք պետք է դրա մասին մոռանա՞նք: Այո, ամեն դեպք պետք է քննվի, որտեղ կա առիթ քրգործ հարուցելու, պետք է հարուցվի, այնտեղ որտեղ կա քրեական պատասխանատվության հիմք, պետք է քրեական պատասխանատվություն հետեւի»,-ասաց նա: