ՄԱԳԱՏԷ-ն հավաստել է, որ Թեհրանը չի շեղվում ատոմային ծրագրից. Իրանի փոխնախագահ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հավաստել է, որ Իրանը չի շեղվում հայտարարած ատոմային ծրագրից: Թեհրանում Գրոսիի հետ կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ նոյեմբերի 23-ին այդ մասին հայտնել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար, երկրի փոխնախագահ Մոհամադ Էսլամին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մեր այսօրվա երկխոսության ընթացքում Գրոսին մի քանի անգամ հավաստեց, որ ոչ մի կարգի շեղումներ չեն հայտնաբերվել Իրանի միջուկայն ծրագրում»,- ասել է նա: Ելույթը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը: Էսլամին հավելել է, որ «Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև բոլոր հարցերը տեխնիկական են»:

«ՄԱԳԱՏԷ-ն չի քննարկի քաղաքական հարցեր, ինչպես նաև դավադիրների ներթափանցման խնդիրը, որը թշնամիները կազմակրեպել Էին Իրանի խաղաղ ատոմային ծրագրի դեմ»,- նշել Է նա: Ավելի վաղ իրանական կողմը բազմիցս ՄԱԳԱՏԷ-ին կոչ Է արել հանդես գալու Իսլամական Հանրապետության ատոմային ենթակառուցվածքի նկատմամբ դիվերսիաների դատապարտմամբ:

Նոյեմբերի 22-ին Գրոսին հայտարարել Է, որ իրանական կողմի հետ շփումների ընթացքում հուսով Է ստեղծելու «արդյունավետ ուղի ուղղակի երկխոսության համար, որը ՄԱԳԱՏԷ-ին կօգնի վերսկսելու անհրաժեշտ տեսչական գործունեությունն այդ երկրում»: Նրա այցը Թեհրան իրականացվում է Վիեննայում միջուկային գործարքի շուրջը երկխոսության վերսկսումից առաջ, որը պլանավորված է նոյեմբերի 29-ին: Նոյեմբերի 23-ին նա նաև բանակցություններ կվարի Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: