Իրանի հարավկովկասյան գլխավոր ուղերձը, կարմիր գիծը սահմանների անխախտելիությունն է

Մանրամասներ

1

Իրանը վերանայել է իր տարածաշրջանային քաղաքականությունը, և ներկայումս Իրանի հարավկովկասյան գլխավոր ուղերձը, կարմիր գիծը սահմանների անխախտելիությունն է,-«168 Ժամ»-ի հետ զրույցում ասաց իրանցի վերլուծաբան Ալի Սալամին:

«Այո, կա նաև համագործակցություն ՌԴ-ի հետ բավականին սերտ՝ ոչ միայն քաղաքական, այլև՝ ռազմական ոլորտում:

Իրանն աշխատում է Սև ծով-Պարսից ծոց միջանցքն իրագործելու ուղղությամբ, սակայն պրոցեսները բարդ են, քանի որ դրանք գնում են, վերջնական ուժերի դասավորություն ձևավորված չէ, քանի որ պրոցեսներ են՝ ինչպես Հայաստանի և Արևմուտքի, այնպես էլ՝ Արևմուտքի և Իրանի, Իրանի ու Ռուսաստանի, Արևմուտքի ու Թուրքիայի, ԵՄ-ի ու Ադրբեջանի հարաբերություններում, Վրաստանի, Ֆրանսիայի մասնակցությամբ, ու դրանք բոլորն ունեն իրենց անդրադարձը ռեգիոնի և Հայաստանի վրա, որն ազդվում է այս ամենից:

Իմ տպավորությամբ՝ այս փուլում Իրանն իր խնդիրը կատարում է»,- ասաց վերլուծաբանը: