ԿՐԵՄԼ․ Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ բանակցությունները կլինեն նոյեմբերի 26-ին Սոչիում

Մանրամասներ

1

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում բանակցություններ կվարեն նոյեմբերի 26-ին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Հաղորդվում է նաև, որ Սոչիում Պուտինն առանձնազրույցներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ:  

Նշվում է, որ ղեկավարները կքննարկեն Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը: