Ռուսաստանում նշել են, թե երբ կարող է ավարտվել կորոնավիրուսի համավարակը  

Մանրամասներ

ա

Կորանավիրուսի համավարակը կավարտվի, երբ բնակչության 70-75 տոկոսի մոտ անհրաժեշտ քանակությամբ հակամարմիններ կձևավորվեն: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Ոչ թե պարզապես պատվաստված, այլ, երբ համապատասխանաբար ստեղծվի պաշտպանիչ հակամարմինների անհրաժեշտ քանակություն: Այդժամ համաճարակաբանական գործընթացը կդառնա ինքնամարվող և ոչ թե բռնկվող, ինչպիսին հիմա է»,- հայտարարել է մասնագետը Россия 24 հեռուստաալիքի եթերում:

Դրան հասնելու համար նա կոչ է արել առնվազն 3-4 անգամ արագացնել պատվաստման տեմպերը: