44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կռված սիրիացի վարձկանները դժգոհում են, որ իրենց «աշխատավարձ» չեն տվել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կռված սիրիացի վարձկանները դժգոհում են, որ իրենց «աշխատավարձ» չեն տվել։

Լրագրող Լինդսի Սնելը Twitter-ում հրապարակել է տեսանյութ, որում վարձկաններից մեկը դժգոհում է, որ «Սուլեյման շահ» ահաբեկչական բրիգադի ղեկավար Աբու Ամշան խաբել է իրենց։

«Մենք Ղարաբաղում կռվել ենք թուրքական պետության հետ միասին։ Մենք մարդիկ ենք կորցրել, վիրավորներ ունենք։ Մեզ չեն վճարել։ Մենք սովից մեռնում ենք»,- նշել է նա։