Ռուս մարդակերը կտրել է հայի կոկորդը, կերել՝ մյուս զոհի լեզուն․ Vesti.ru. Մանրամասներ

ՃՈ ծառայողները հայտնաբերել են բեռնախցիկից դուրս ընկած անհատ ձեռներեց Արկադի Ղազինյանի դին

1

23-ամյա Եգոր Կ.-ն քննիչներին հայտնել է, որ դանակահարել է տղամարդուն մեկ նպատակով՝ համտեսել նրա միսը,- այս մասին հայտնում է Vesti.ru-ն

Մեծ աղմուկ հանած ավտովթարը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ի առավոտյան ժամը 5-ի սահմաններում Ա-121 «Սորտավալա» ավտոճանապարհի 24-րդ կիլոմետրում։

Երբ Mitsubishi Galant-ը մեծ արագությամբ մխրճվել է արգելապատնեշի մեջ, դեպքի վայրում ՃՈ ծառայողները հայտնաբերել են բեռնախցիկից դուրս ընկած անհատ ձեռներեց Արկադի Ղազինյանի դին, ում կոկորդը կտրել էին ծեծկռտուքի ժամանակ։ 

Մեկ օր անց սպանության մեջ կասկածյալները բերման են ենթարկվել։ Մեքենայի վարորդը տեղյակ չի եղել իրադարձություններից, սակայն Եգոր Կ.-ն և 26-ամյա Յան Շ-ն խոստովանել են սպանությունը՝ ասելով, որ հաշվեհարդարին նախորդել է խնջույքը, վիճաբանությունը և ծեծկռտուքը։

23-ամյա կասկածյալի հարցաքննության ժամանակ գործն անսպասելի ընթացք է ստացել։ Նա անսպասելիորեն հայտարարել է, որ սա իր երկրորդ սպանությունն է, իսկ առաջինը կատարել է 2020 թվականի սեպտեմբերի վերջին։

«Ես վաղուց էի ուզում մարդ սպանել, որ համտեսեմ: Բայց չէի համարձակվում դա անել, որովհետև դա սարսափելի էր: Անցյալ տարվա սեպտեմբերի վերջին որոշեցի, վերցրեցի դանակը, ուսապարկը և գնացի Սոսնովկայի այգի «որսորդության»... Երբ նա մահացավ, ես համտեսեցի արյունն ու միսը»,- նշել է մարդասպանը։

Նրա խոսքով՝ կտրված լեզուն տանը եփել է, բայց համը դուր չի եկել։

Եգոր Կ.-ի արձանագրությունից բխում է, որ նա չի զղջում իր արածի համար։