Փաշինյանը հասկանալով, որ դա կդառնա նրա քաղաքական վախճանը, փորձում ա հիմա պայմանավորվածություններից հետ կանգնի

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

«Հիմա ադրբեջանցիների ակտիվությունը հենց այդ հատվածում առնվազն իրավունք է տալիս մտածելու, որ ադրբեջանցիները փորձելու են այդ տեղով ստանալ ճանապարհ»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ նշելով, թե Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ դա կդառնա իր քաղաքական վախճանը, փորձում է պայմանավորվածությունից հետ կանգնել։

Ինչ վերաբերում է Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը, Հակոբյանը տեսակետ հայտնեց, թե դրա մասին պայմանավորվել են՝ շրջանցելով Մոսկվային. «Կարծում եմ՝ մոտ ապագայում մեզ սպասվում են շատ արագ և հագեցած զարգացումներ»,-ասաց նա: