Սահակաշվիլիի վիճակը կայուն է. բժիշկների կոնսիլիումը կարծիք է հայտնել

Մանրամասներ

ա

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի առողջական վիճակը կայուն է. բարդություններ չեն դիտվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին պատմել է ռեանիմատոլոգ Ինեզա Սուլամանիձեն:

Կոնսիլիումը, որն ստեղծվել Է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարարությամբ, առաջին անգամ Սահակաշվիլիին այցելել Է Գորիի հոսպիտալում, նոյեմբերի 20-ին: Հաջորդ օրը նրանք անցկացրել են հոսպիտալում՝ գործանականում ամբողջ օրը զննելով Սահակաշվիլիիին:

«Եվս մի քանի օր ուշադիր լինելու կարիք կա, բայց կարող ենք վստահությամբ ասել, որ ներկա դրությամբ մենք դժվարություններ չենք ունեցել»,-ասել Է Սուլամանիձեն:

Նրա խոսքով՝ բուժումն ընթանում է բժիշկ Էլեն Գիորգաձեի հանձնարարականների համաձայն: Բոլոր ընթացակարգերն անցկացվում են հանգիստ ռեժիմով:

«Ամեն բան կարգավորված է, ամեն բան հանգիստ է ընթանում, շատ մարդասիրական ռեժիմով: Պարոն Միխեիլ Սահակաշվիլին ամեն բանից գոհ Է: Այսօր ամեն բան կարգին է, հուզական վիճակը նորմալացվել է, ընթացակարգերից ոչ մեկը, որոնք այսօր նրա համար անցկացվել են, անհանգստություն չեն առաջացրել»,-ասել է Ինեզա Սուլամանիձեն:

Բժշկի խոսքով՝ երեկ Սահակաշվիլիի ճնշումը շատ բարձր է եղել, բայց այսօր նա իրեն ավելի լավ է զգում: Սահակաշվիլին հացադուլը, որը տեւել է 50 օր, դադարեցրել Է նոյեմբերի 20-ի գիշերը բանտարկյալների հիվանդանոցից Գորիի զինվորական հոսպիտալ տեղափոխելուց անմիջապես հետո:

Ներկայում նա գտնվում Է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Բուժման գործընթացն ավարտվելուց հետո կալանավորին կվերադարձնեն Ռուսթավի բանտ: Բացառված չԷ, որ նախկին նախագահի բանտարկության ժամկետը կերկարացվի:

Ներկայում դատարանում նրա դեմ հետաքննվում Է երեք գործ, դրանցից մեկի առավելագույն ժամկետը կազմում է 9 տարի, հաղորդել է Sputnik-ը: