Սուրճն արագացնում է նյութափոխանակությունը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Բրիտանացի սննդաբան Ֆրենկի Ֆիլիպսն ասել է, թե քանի բաժակ սուրճն է օպտիմալ չափաբաժինը և խոսել է այդ ըմպելիքի օգտակար հատկանիշների մասին, փոխանցում են armdaily-ն և Лента-ն։ Ըստ Ֆիլիպսի, չափահաս մարդու համար օրական սուրճի օպտիմալ քանակը երեքից հինգ բաժակն է:

Ընդ որում, կոֆեինի օրական ընդհանուր սպառումը չպետք է գերազանցի 400 միլիգրամը։ Սննդաբանը հավելել է, որ այս կանոնը չի տարածվում հղիների վրա։

Մասնագետը պնդում է, որ սուրճի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների և 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը։ Բացի այդ, ըմպելիքը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք ունեն հակաբորբոքային ազդեցություն։

«Սուրճի չափավոր օգտագործումն ավելացնում է էներգիայի և առույգության մակարդակը, բարելավում է մարդու կոգնիտիվ ունակությունները և նպաստում ուղեղի աշխատանքի լավացմանը», – ասել է Ֆիլիպսը:

Ըմպելիքը կարող է օգտակար լինել նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել, քանի որ սուրճն արագացնում է նյութափոխանակությունը։

Սակայն, հիշեցնում է դիետոլոգը, սուրճը պետք է ճիշտ խմել՝ դրան չպետք է ավելացնել շաքարավազ, օշարակներ, թանձր սերուցք և կաթ։