ՎԻԴԵՈ․ Փողերը թափվել են ինկասացիայի ավտոմեքենայից․ Գետնից դոլարներ հավաքած երկու անձ բերման է ենթարկվել

Մանրամասներ

Ամերիկյան Սան Դիեգոյի մայրուղիներից մեկի երթեւեկությունն արգելափակվել է այն բանից հետո, երբ փողերը դուրս են թափվել ինկասացիայի ընթացող  ավտոմեքենայից: Այս մասին հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով FOX 5 հեռուստաալիքը:

Հրապարակված տեսանյութում երեւում է, թե ինչպես է մոտ տասը մարդ հավաքում գետնին սփռված ամերիկյան դոլարները։ Նշվում է, որ դեպքից հետո ոստիկանությունը գումար յուրացնելու կասկածանքով բերման է ենթարկել երկու անձի։ Ներկայում իրավապահները պարզում են այլ երկու վարորդների ինքնությունը, ովքեր շտապել են հավաքել փողերը:

Ոստիկանությունում ընդգծել են, որ եթե նույնիսկ գումարը վերադարձվի, առեւանգողները պետք է պատժվեն։ Անհետացած գումարի չափը չի նշվում, հայտնի է միայն, որ ինկասացիայի ավտոմեքենայում բավականին մեծ գումար է եղել։

Միջադեպը հետաքննում է Հետաքննությունների դաշնային բյուրոն։