Եթե իշխանության գան ազգային ուժեր, այդ դեպքում նույնիսկ ամենաանհնարինը կդառնա հնարավոր

Մանրամասներ

1

Ինչ վերաբերում է ժողովրդին մոբիլիզացնելուն և այդ գործընթացում ՀՀ ներկայիս իշխանությունների մոտեցումներին, եթե իշխանությունը որդեգրել է Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու օրակարգ, ապա նրանցից պետք չէ սպասել, որ կմոբիլիզացնեն ժողովրդին։

Իշխանություններից նման բան սպասելը երևի ֆանտաստիկայի ժանրից է։ Այսինքն՝ իշխանությունն այդ օրակարգից պետք է հրաժարվի, հիմք ընդունելով Սահմանադրության կետերը, որ ցանկացած կառավարության խնդիրն է՝ պաշտպանել իր պետության սահմանները և դրանք պահել անձեռնմխելի։ Եթե կառավարությունը չի կատարում սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթը, ապա պետք է հրաժարական ներկայացնի, և եթե իշխանության գան ազգային ուժեր, այդ դեպքում նույնիսկ ամենաանհնարինը կդառնա հնարավոր, ես այլ բան չգիտեմ։

Հիշեցնենք՝  նոյեմբերի 17-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Սյունիքում ստեղծված իրավիճակի համատեքստում Հայաստանի անելիքներին և «խաղաղության դարաշրջանի» բացմանը՝ նկատելով, որ թեև հայտարարել են «խաղաղության դարաշրջան» բացելու մասին, միաժամանակ ասել են, որ այդ դարաշրջան բացելը հեշտ չի լինելու:

Դրա համար մեզ պետք են ամուր նյարդեր: Մենք նաև ընդգծել ենք, որ «խաղաղ դարաշրջան» բացելը, ցավոք, միայն մեզանից չի կախված: Եվ մենք ասել ենք, որ լինելու են գործողություններ, որոնց նպատակը լինելու է՝ ապացուցել առաջին հերթին մեր հանրությանը, դրսից ապացուցել հանրությանը, որ «խաղաղ դարաշրջանը» հնարավոր չէ: Այդ ամենը ցույց է տալիս, որ սա առաջին հերթին մեր օրակարգն է, և քանի որ մենք դա ընդունել ենք՝ որպես ռազմավարություն, մենք պետք է հետևողականորեն գնանք այդ օրակարգի հետևից:

Շուշիի պատմության թանգարանի վարիչ, պատմաբան Աշոտ Հարությունյան

Ավելին՝ սկզբնաղբյուրում