Ջո Բայդենն անզգայացման տակ գտնվելու ժամանակ նախագահական լիազորությունները ժամանակավորապես կփոխանցի փոխնախագահ Քամալա Հարիսին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ կենթարկվի կոլոնոսկոպիայի հետազոտության, և անզգայացման տակ գտնվելու ժամանակ նախագահական լիազորությունները ժամանակավորապես կփոխանցի փոխնախագահ Քամալա Հարիսին: Այս մասին Tert.am-ի փոխանցմամբ գրում է USA Today-ը։ 

Նախագահ Բայդենը կուղևորվի Ուոլթեր Ռիդ բժշկական կենտրոն՝ սովորական հետազոտության: Մինչ նախագահը այնտեղ կլինի, նա կանցնի պլանային կոլոնոսկոպիայի հետազոտություն:

ԱՄՆ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի համաձայն, նախագահ Բայդենը կարճ ժամանակով իշխանությունը կփոխանցի փոխնախագահին՝ անզգայացման տակ գտնելու ժամանակ: