Ազիզը զոհվեց այն նույն ժամին, երբ լույս աշխարհ էր եկել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Աղաջանյան Ազիզը Հոկտեմբերյանից էր։ Կիսատ թողնելով ուսումը Ամերիկյան համալսարանում 2019-ի հուլիսին մեկնել էր ծառայության։ 6 ամիս Լուսակերտի ուսումնական զորամասում ծառայելուց հետո, որպես կրտսեր սերժանտ, ծառայությունը շարունակել է Մեղրիում, Д-1 հրանոթի հաշվարկի հրամանատար էր:
Հոկտեմբերի 3-ից Ազիզենց տեղափոխում են Ջրական (Ջեբրայիլ)՝ հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերի ամենաթեժ կետերրից մեկը։
Ազիզը 21 օր մարտնչեց թշնամու դեմ, այդ ընթացքում հասցրեց և հրամանները փայլուն կատարել, և չենթարկվելով հրամաններին՝ փրկել ընկերների կյանքը։
Վերջին նամակը մորը գրել էր զոհվելուց 1,5 ժամ առաջ. «Մամ ջան, սաղ լավ ա, պռոստը կապերը լավ չի, դրա համար չեմ զանգում, բարի գիշեր քաղցրս»։
Մեղրի վերադառնալու ճանապարհին անօդաչուի հարվածից անմահացավ Ազիզը։ Զոհվեց հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը, ժամը 1:30. հենց այն նույն ժամին, երբ լույս աշխարհ էր եկել․․․
Ասում են, երբ Ազիզը ինչ-որ մեկի հետ ծանոթանում էր, ասում էր. «Ես Ազիզն եմ, բայց ինձ կարող եք դիմել Ազիզ ջան»։
Հիշատակդ վառ, Ազիզ ջան։ Խունկ ու խոնարհում հիշատակիդ, լուսավոր տղա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արամ Գևորգյանը։