Թուրքիան ստիպված կներխուժի Հայաստան կամ ուղղակի, կամ՝ Ադրբեջանի միջոցով․ Armenian Military Portal

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Թուրքական լիրան շարունակում է հակառեկորդներ սահմանել։ 

Լիրայի հարաբերակցությունն այսօր հասել է 11,20 լիրայի 1 ԱՄՆ դոլարի դիմաց։ 

Լիրայի արժեզրկումը բանկային համակարգում կառաջացնի այնպիսի լուրջ խնդիրներ, որոնք էականորեն կհանգեցնեն Էրդողանի հենակետ համարվող բանակի ծախսերի մասշտաբային կրճատմանը։ Ավելին, փորձագետների կարծիքով Թուրքիայի նախագահին առջևում սպասում են ծանր սեոցիալական բազմամիլիոնանոց բունտեր։

Այս իրավիճակում թուրքերի ուշադրությունը շեղելու Էրդողանի միակ ու մշակված մեխանիզմը՝ պատերազմն է։

Ըստ փորձագիտական դաշտի վերլուծությունների երկու հնարավոր ուղղություն կա․ Սիրիան և Հայաստանը։

Սիրիայում սցենարը բարդ է, քանի որ ինչ-որ բան համաձայնեցված չէ Ռուսաստանի հետ, իսկ ԱՄՆ-ը ​​հասկացրել է, որ քրդերին ձեռք տալ չի կարելի։

Մնում է Հայաստանը, եթե նույնիսկ Հայաստանում են տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան և խաղաղապահ զորակազմը։

Արդյո՞ք դա ուղղակի ներխուժում կլինի, թե՞ կլինի ներխուժում Ադրբեջանի միջոցով, դեռևս դժվար է կանխատեսել։

Armenian Military Portal